Քեթի Փերին հաստատել է Օրլանդո Բլումի հետ իր հարաբերությունները

14:26   22 մայիսի, 2018

Քեթի Փերին հաստատել է Օրլանդո Բլումի հետ իր հարաբերությունները: Դե ինչ, մենք հաստատ շուտով 41-ամյա դերասանին ու 33-ամյա հայտնի երգչուհուն միասին կտեսնենք որևէ կարմիր գորգուղու արարողության ժամանակ։

People–ի փոխանցմամբ ՝American Idol շոուի եզրափակչի ժամանակ երգչուհին նշել է, որ այլևս մենակ չէ, ինչը մամուլն ընկալել է, որպես Օրլանդո Բլումի հետ սիրային հարաբերությունների հաստատում։

Հիշեցնենք, որ Օրլանդոն ու Քեթին այս տարվա մարտին միասին այցելել են Ճապոնիա, իսկ անցած ամիս նրանք միասին Իտալիայում էին, որտեղ հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։



© NEWS.am STYLE