Ալեքսանդր Բաբասյանի կինը ներկայացել է առանց  դիմահարդարման (տեսանյութ)

15:06   22 մայիսի, 2018

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի կինը ներկայացել է առանց դիմահարդարման: Իր հրապարակմանը կից Լիլիթը ոչ մի մեկնաբանություն չի թողել:

Ալեքսանդր Բաբասյանն ու նրա կինը՝ Լիլիթը, հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են: Նրանք ի տարբերություն շատ հայտնի զույգերի՝ երբեք չեն խուսափում խոսել իրենց ընտանեկան խնդիրների եւ հաջողությունների մասին: Այդ է պատճառը, որ մեդիան երբեմն նրանց բաժանում է, երբեմն՝ միացնում, սակայն, եթե հետեւեք դերասանի Instagram-ի էջին, կտեսնեք, որ նրանց համատեղ լուսանկարները միայն նրանց ամուր սիրո մասին են վկայում:

Ավելի վաղ Ալեքսանդրը նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնցում գրկած է Լիլիթին: Դերասանը հուզառատ գրառումով եւս մեկ անգամ սիրո խոստովանություն է արել կնոջը. «Ամենագեղեցիկն ու ամենազգացմունքայինը, ինչը կարող էր ինձ հետ պատահել այս խորհրդավոր աշխարհում, դա քեզ հանդիպելն էր»,-գրել էր նա:



© NEWS.am STYLE