Քլոե Քարդաշյանը ցույց է տվել իր կազմվածքը ծննդաբերությունից հետո

14:48   22 մայիսի, 2018

Ինչպես հայտնի է, Քլոե Քարդաշյանը դուստր է լույս աշխարհ բերել բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից ու կոչել նրան Ճշմարտություն (True): Դեռ պարզ չէ, արդյոք նա կշարունակի իր հարաբերությունները մարզիկի հետ (նրա բոյֆրենդը հաջողացրել է դստեր լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ առաջ Քլոեին դավաճանել միանգամից երեք կանանց հետ), սակայն հեռուստաաստղն արդեն զբաղված է ծննդաբերությունից հետո իր կազմվածքը վերականգնելով։

Իր Snapchat-ում հայուհին մարզասրահից մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա մարզվում։

«Սկզբում ինձ համար դժվար էր, մարմինս հոգնած էր ու ինձ չէր լսում։ Հիմա ես մարզվում եմ օրական վեց անգամ, դա ինձ շուտ է դուր գալիս։ Հիմա ես աստիճանաբար վերականգնում եմ կազմվածքս։ Ու ահա արդեն 11 օր այդպես մարզվելուց հետո ես ինձ հրաշալի եմ զգում»,- ասել է Քիմ Քարդաշյանի քույրը։



© NEWS.am STYLE