Քիմ Քարդաշյանը ներկայացել է գայթակղիչ դիրքով

16:39   22 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում 111 մլն բաժանորդ ունի (ու 60 մլն ՝ Twitter-ում, նման ցուցանիշներով  նրան պետք է սփյուռքի նախարար նշանակել)։ Հայուհին հիմա Վայոմինգ նահանգում է գտնվում, որտեղ՝ մեկուսացած վայրում, նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը միանգամից մի քանի ալբոմների վրա է աշխատում։

Իրեն ինչ-որ բանով զբաղեցնելու համար հեռուստաաստղն  իր միկրոբլոգի story հավելվածում հրապարակել է կենդանիների լուսանկարներ, որոնց նկատել է տան պատուհանից։

Իսկ քիչ ավելի ուշ, նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ ներկայացել է ահա այսպիսի գայթակղիչ դիրքով։

«Քանյեի մոտ ամեն ինչ լավ է։ Նա ապրում է իր աշխարհում։ Նա միանգամից մի քանի նոր ալբոմների վրա է աշխատում»,- հայտնել է օրերս Քիմը։



© NEWS.am STYLE