Մայլի Սայրուսը «հարձակվել է» քնած  Ջիմի Քիմելի վրա

17:07   22 մայիսի, 2018

Մի քանի տարի առաջ, իսկ ավելի ճիշտ 2015թ.-ի ապրիլի մեկի  գիշերը հայտնի հաղորդավար Ջիմի Քիմելի տուն է ներխուժել Ռիհաննան ու սկսել պարել նրա մահճակալի վրա, դրանից մեկ տարի հետո Բրիթնի Սփիրսն է այդ նույն ձևով կատակել Ջիմիի հետ՝ ուշ գիշերը հայտնվելով նրա ննջարանում, իսկ այս անգամ էլ նրան Մայլի Սայրուսն է հյուր գնացել, ու  վախեցրել  հաղորդավարին հսկայական մուրճով՝  նմանակելով իր Wrecking ball երգի տեսահոլովակը։ Ինչպես միշտ, փրանքի կազմակերպմանը մասնակցել է Ջիմիի կինը, ով «չարագործին» թույլ էր տվել տուն մտնել։

Քիմելի ուրախությանը չափ ու սահման չկար, ու հաղորդավարը այդ ամբողջ փրանքը հրապարակել է Jimmy Kimmel Live-ի YouTube ալիքում:



© NEWS.am STYLE