Դեւիդ Լինչը ֆիլմ է նկարահանում «Թվին Պիկսից»՝ փայտի կտորի հետ տիկնոջ մասին

17:45   22 մայիսի, 2018

Եթե դուք «Թվին Պիկսի» երկրպագու եք, ապա դուք պետք է հաստատ հետաքրքրվեք այս նորությամբ ։ Չէ՞ որ Դեյլ Կուպերի ու սերիալի մնացած հերոսների բոլոր երկրպագուներն անհամբեր ուզում են իմանալ, թե այդ ով էր այդ  փայտի կտորով կինը, ով կանխատեսում էր ապագան ու մահացել էր երրորդ եթերաշրջանում։

Vice–ը գրում է, որ Դեւիդ Լինչը նկարահանելու է վավերագրական ֆիլմ՝ դերասանուհի Քեթրին Քոուլսոնի մասին, ով մարմնավորել է փայտի կտորով կնոջ դերը։  2015թ.-ին ուռուցքաբանական հիվանդությունից մահացած Կոուլսոնի  մասին ֆիլմը կոչվելու է «Ես ճանաչում եմ Քեթրինին՝ փայտի կտորի հետ կնոջը»։ Վավերագրական ֆիլմը, մասնավորապես, կպատմի Քոուլսոնին նշանավորած  Մարգարետ Մանտերման անունով փայտի կտորով կնոջ դերի ստեղծման մասին։ Ֆիլմում նաև կընդգրկվեն կենսագրական փաստեր դերասանուհու մասին, հարցազրույց Լինչի ու նրա ֆիլմերում նկարահանված դերասանների հետ։



© NEWS.am STYLE