Աննա Դովլաթյանը սիրելիի հետ հմայիչ լուսանկար է հրապարակել

18:06   22 մայիսի, 2018

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում սիրելիի՝ մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանի հետ նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել: Աննայի տեղադրած լուսանկարում զույգը նստած է սրճարանում: Այս հրապարակմանն Աննա Դովլաթյանը ոչ մի մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը կենդանաբանական այգուց լուսանկարներ էր հրապարակել:

Հրապարակումներին կից Աննա Դովլաթյանը թողել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ հանգստի ամենասիրելի վայրը՝ կենդանաբանական այգին է, որտեղ շրջապատված եմ լինում բացառիկ բարի էներգիայով… Միակ տեղն է, որտեղ չկա ավելորդ ձեւականություն… Ամեն ինչ այնքան պարզ ու մաքուր է, որ կենդանիների, երեխաների եւ բնության հետ շփվելուց հետո զգում ես անբացատրելի էներգիա ու երջանկություն: Մենակ մեկ բան կփոխեի, եթե հնարավորություն ունենայի, մուտքը կսարքեի անվճար, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար այդ երջանկությունը դառնար հասանելի»:



© NEWS.am STYLE