Ինչո՞ւ արքայազն Հարին ամուսնացավ 37-ամյա ամուսնալուծված կնոջ հետ. Շպռոտի վարկածը

19:10   22 մայիսի, 2018

Մայիսի 19-ին Լոնդոնում տեղի ունեցավ արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի ունեցող արարողությանը, որին հյուրընկալվել էին բազմաթիվ աստղեր:

Այս հարսանիքի մասին դեռ երկար կխոսվի, հատկապես՝ հարսնացուի մասին, որն ընդհանրապես չի համապատասխանում արքայական ընտանիքի պահանջներին. նա 37 տարեկան է, ավելի մեծ, քան արքայազնը, ամուսնալուծված է, կիսով չափ՝ սեւամորթ եւ այլն, բայց, միեւնույն է, դա չի խանգարել, որ նա դառնա արքայազնի կին:

Երգչուհի Շպռոտը մեկնաբանել է, թե ինչու է Հարին ամուսնացել Մեգան Մարքլի հետ:

«Որովհետեւ նա հայ տղա չէ»,- իր Instagram-ում գրել է 38-ամյա երգչուհին:



© NEWS.am STYLE