48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է կիսաթափանցիկ կոմբինիզոնով

19:31   22 մայիսի, 2018

Երեկ Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կազմակերպել էր իր նոր՝ Dinero սինգլի շնորհանդեսը:

48-ամյա երգչուհին հերթական անգամ ցուցադրել է սլացիկ կազմվածքը: Նա ներկայացել է Ralph & Russo ապրանքանիշի կիսաթափանցիկ կոմբինիզոնով:

48-ամյա աստղն աչքի է ընկնում ոչ միայն իր տաղանդով, այլեւ բարեգործությամբ:

Վերջերս Ջեյ Լոն աճուրդի է հանել այն զգեստը, որով օրեր առաջ մասնակցել է Met Gala-ին:

Balmain ապրանքանիշի փետրավոր զգեստի նախնական գինը 5000 ԱՄՆ դոլար է: Զգեստի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է RED բարեգործական կազմակերպությանը:

Աղբյուրը՝ ELLE

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE