Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հարսանիքի հյուրերը վաճառում են նորապսակներից ստացած նվերները

20:07   22 մայիսի, 2018

Մայիսի 19-ին Լոնդոնում տեղի ունեցավ արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Այս իրադարձության մասին դեռ շատ կխոսվի, եւ արդեն իսկ մամուլում զանազան հրապարակումներ են հայտնվում:

Այսպես, արեւմտյան ԶԼՄ-ները գրում են, որ արքայական հարսանիքի հյուրերն eBay-ում վաճառքի են հանել նորապսակներից ստացած նվերները:

Մեգան Մարքլն իր ամենամոտ մարդկանց ոսկյա ապարանջաններ էր նվիրել, իսկ հարսանիքի մյուս հյուրերը, ներառյալ՝ Սուրբ Գեորգի վանքի մոտ հանդիսությունը դիտողները, խորհրդանշական նվերներով փաթեթ են ստացել Մեգանից եւ Հարիից, որի մեջ եղել է շշով ջուր, մեդալի տեսքով շոկոլադ, մագնիս, նորապսակների կողմից նամակ եւ այլն:

Եվ հիմա այդ փաթեթները վաճառքի են դրվել: Դրանց գինն սկսվում է 100 ֆունտ սթերլինգից:

Աղբյուրը՝ Grazia

Լուսանկարները՝ East News



© NEWS.am STYLE