Արման Հարությունյանը հաստատել է իր եւ Շուշան Պետրոսյանի բաժանման լուրը

19:50   22 մայիսի, 2018

Արման Հարությունյանը հաստատել է իր եւ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի բաժանումը:

Արմանն իր Facebook-ում հետեւյալ գրառումն է արել.

«Ի գիտություն ինձ եւ իմ հարազատներին զանգահարող եւ հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց՝ ես մեկ տարուց ավելի է՝ բացարձակապես որեւէ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»:

Հիշեցնենք, որ Շուշանն ու Արմանը համատեղ որդի ունեն: Երգչուհին եւս մեկ որդի ունի առաջին ամուսնությունից:



© NEWS.am STYLE