Հարսանիքից հետո առաջին անգամ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ներկայացել են հանրությանը

21:02   22 մայիսի, 2018

Մինչ համացանցում շարունակում են քննարկել արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը, որը տեղի է ունեցել մայիսի 19-ին, զույգն արդեն ամուսինների կարգավիճակով կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Մեգանն ու Հարին Բուքհինգեմյան պալատում միջոցառման են մասնակցել:

Մեգանի հագին նուրբ վարդագույն զգեստ է եղել՝ Goat ապրանքանիշից, որն արժե 800 դոլար: Դքսուհին կերպարն ամբողջացրել է Philip Treacy-ից նույն երանգի լայնեզր գլխարկով:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE