Պապարացիները «փչացրել են» Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի ժամադրությունը

22:15   22 մայիսի, 2018

Կպչուն պապարացիներից չես փախչի :)) Բրեդլի Քուփերին եւ Իրինա Շեյքին «բռնացրել են» Նյու Յորքում:

Զույգին լուսանկարել են կինոթատրոն գնալիս: Մոդելն ու դերասանը գնացել էին դիտելու «Խան Սոլո. Աստղային պատերազմներ» ֆիլմը, սակայն, ինչպես միշտ, հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում:

Նրանց թիկնապահն ամեն կերպ փորձել է խանգարել պապարացիներին լուսանկարել աստղերին, բայց հակառակն է ստացվել :))

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE