Քիմ Քարդաշյանը ցույց է տվել նորածին դստերը

22:36   22 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել նորածին դստերը՝ Չիկագոյին: 37-ամյա հայուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նրա որդին՝ Սեյնթը, ջերմ գրկել է նորածին աղջկան.

«Երբեմն մենք բոլորս գրկախառնության կարիք ունենք»,- լուսանկարին կից գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Չիկագոն Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան է, որն այս տարվա հունվարին նրանց համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:



© NEWS.am STYLE