R.Kelly –ին մեղադրել են սեռական բռնության ու զուգընկերուհուն վեներական հիվանդությամբ վարակելու մեջ

11:32   23 մայիսի, 2018

    51-ամյա  R. Kelly-ին (նույն ինքը Ռոբերտ Սիլվեստր Քելլի), մեղադրել են սեռական բռնության ու զուգընկերուհուն վեներական հիվանդությամբ վարակելու մեջ։  Variety-ն գրում է, որ 20-ամյա Ֆեյթ Ռոջերսը դատի է տվել երգչին ՝ դիմելով Մանհեթենի դատարան։ Աղջիկը R. Kelly-ին  մեղադրում է սեռական բռնության ու ոտնձգությունների մեջ։

    20-ամյա Ֆեյթ Ռոջերսը պատմել է, որ ծանոթացել է երգչի հետ 2017-ին, Թեխասում նրա համերգից հետո, որից հետո Քելին հայտնել է, որ երկարատև ռոմանտիկ կապ է ակնկալում աղջկա հետ ։

    Նրանց հարաբերությունները մոտ մեկ տարի են տևել, որի ընթացքում երգիչը փորձել է նրան համոզել անցանկալի ինտիմ հարաբերություններ սկսել, սպառնացել ու ստորացրել է նրան։ Ինչպես վստահեցնում է Ռոջերսը՝ երաժիշտը բազմիցս նրան մենակ փակել է սենյակում կամ մեքենայում որպես պատիժ։ Աղջիկը նաև հայտնում է, որ երգչից վարակվել է վեներական հիվանդությամբ։

    Ընդ որում Քելլիի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ մեղադրանքները։

    Ռոբերտ Սիլվեստր Քելին նշանավոր է դարձել 1990-ականների կեսերին, կատարելով I Believe I Can Fly սինգլը։ Այդ երգի համար Քելին «Գրեմի» է ստացել երեք անվանակարգում։



    © NEWS.am STYLE