Քիմ Քարդաշյանին երեխաների հետ «բռնացրել են» Դիսնեյլենդում

12:07   23 մայիսի, 2018

Մինչ աշխարհիկ լրատվամիջոցները դեռ հեղեղված են Քիմի վերջին լուսանկարով, որտեղ 37-ամյա հեռուստաաստղը ներկայացել է ամբողջովին մերկ (Քիմը լուսանկարով գովազդում էր իր նոր օծանելիքը, որը վերջերս է սպառվել, բայց հիմա նորից հայտնվել է վաճառքում), հայուհին ինքը հանգիստ զբոսնում է Դիսնեյլենդում։

TMZ-ի Պապարացիները կարողացել են Քիմին «բռնացնել» այն պահին, երբ նա զբոսնում էր որդու՝ Սեյնթի հետ։

Լրագրողները կարողացել են ընդամենը մի քանի կադր լուսանկարել, իսկ մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քիմի հետ էին դուստրը՝ Նորթը, նաև ավագ քույրը՝ Քորթնին իր երեխաների՝ դուստր Պենելոպայի, որդիներ Մեյսոնի ու Ռեյնի հետ։  

 

 



© NEWS.am STYLE