Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել իր «մեծացրած» շուրթերը

12:33   23 մայիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը հիպերակտիվ է իր Instagram-ում։ Եթե դուք բաժանորդագրված չեք նրա էջին, շատ ափսոս, քանի որ իր հումորով նա չի զիջում Գարիկին։ Նույնիսկ, անկեղծ ասած, այդ հարցում մի քիչ էլ առաջ է անցնում իր հանրահայտ ամուսնուց։ Ամեն դեպքում, կարդացեք Ժաննայի գրառումները ու դուք առավոտյան միշտ հրաշալի տրամադրություն կունենաք)))

Գարիկ Մարտիրոսյանի կինը շարունակում է հանգստանալ Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ահա այս լուսանկարը՝ դռան ֆոնին, Ժաննան այսպես է մակագրել.

«Հյուր էի եկել Ֆիլիպ Բեդրոսիին»,- մակագրել է լուսանկարը շոումենի կինը (ակնարկելով Կիրկորովի հասակը)

Իսկ այս լուսանկարը ձոն է կանացի շուրթերին։

«Որոշել եմ շուրթերս փքեցնել, որպեսզի գրտնակելու բան լինի»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։



© NEWS.am STYLE