«Սկանդալներ, ինտրիգաներ, հետախուզություններ». Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հումորային գրառումը

14:25   23 մայիսի, 2018

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ոչ պակաս հումորի զգացում ունի: Նա, գրեթե, ամեն օր Instagram-ի իր հետեւորդներին զվարճացնում է որեւէ հումորային գրառմամբ եւ լուսանկարով:

Այսօր էլ Ժաննան Instagram-ում հումորային լուսանկար է հրապարակել եւ ոչ պակաս հումորային մեկնաբանություն արել.

«Մարտիրոսյանի կինը երեկ շուրթերն էր փչել, իսկ այսօր ընկերուհիներին է փչել: Ի՞նչ է լինելու հետո: Սկանդալներ, ինտրիգաներ, հետախուզություններ»,-գրել է նա:



© NEWS.am STYLE