Քլոե Քարդաշյանն ուզում է ամուսնանալ Թրիսթան Թոմփսոնի հետ՝ չնայած նրա դավաճանություններին

14:37   23 մայիսի, 2018

Երեկ Քլոե Քարդաշյանւ պարծեցել է ծննդաբերությունից հետո իր կազմվածքով, իսկ այսօր People պարբերականին հայտնի է դարձել, որ հայուհին ուզում է ամուսնանալ Թրիսթան Թոմփսոնի հետ՝ չնայած նրա դավաճանություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին հեռուստաաստղը դուստր է լույս աշխարհ բերել, որին Քլոեն ու Թրիսթանը (աղջկա հայրը) անվանել են Ճշմարտություն (True)։ 27-ամյա մարզիկը Քլոեի ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ հաջողացրել է դավաճանել նրան միանգամից երեք տարբեր աղջիկների հետ:

Մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Քլոեն այնուամենայնիվ մտադիր է ամուսնանալ Թրիսթանի հետ։

«Նրանք օրեցօր ավելի երջանիկ տպավորություն են թողնում։ Քլոեն ուզում էր վերադառնալ Լոս Անջելես, բայց հիմա մտափոխվել է ու մնացել է Թրիսթանի հետ, որը ներողություն է խնդրել Քլոեից։ Քլոեն ուզում է, որ իր երեխան երջանիկ ընտանիքում մեծանա»,- հայտնում են աղբյուրները։

 



© NEWS.am STYLE