«Տգեղ կին չկա՝ կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք» - Եվա Ռիվաս

14:06   23 մայիսի, 2018

Եվա Ռիվասը շարունակում է իր հիպերակտիվությունը Instagram-ում։ Երգչուհին հիմա ժամանակ է անցկացնում Մոնտե Կարլոյում, Նիսում, Մոնակոյում, Սան Տրոպեում ու Կաննում, բայց միկրոբլոգում հրապարակումների մասին չի մոռանում։

Եվան հրապարակել  է հերթական գրառումը։

«Տգեղ կին չկա, ՉԿԱ։ Կան չբավարարված և չֆինանսավորված կանայք։ Սկզբում երկար գրառում էի արել այս նուրբ թեմայի կապակցությամբ, բայց հետո որոշեցի, որ իմ կատարմամբ  տեղանյութը հաստատ ավելի տպավորիչ կլինի։

Լավ կլիներ ուժեր հավաքել ու մեկ րոպեում տեղավորել այն ամենը, ինչ ուզում եմ ասել ի պաշտպանություն գեղեցիկ սեռի։ Տղամարդկանց հաստատ դուր չի գա․․․ այդպես էլ պետք է Ձեզ»,- գրել է Եվան ու վերջում հարցրել․ «Ուզո՞ւմ ենք նման տեսանյութ, աղջիկներ»:





© NEWS.am STYLE