Երգչուհի Իջինը կրքոտ լուսանկար է հրապարակել

15:38   23 մայիսի, 2018

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված կրքոտ լուսանկարում երգչուհին ներկայացել է շղթաներով պատված՝ մեջքի հատվածում լայն կտրվածքով ներքնազգեստով: Լուսանկարին կից Իջինը անգլերեն մեկնաբանություն է գրել. «Պար՝ առեղծվածի եզրին»:

Ավելի վաղ երգչուհին իր միկրոբլոգում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել, թե ինչպես է անցել իր հերթական ֆոտոշարքի նկարահանումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը հարցազրույց էր տվել NEWS.am STYLE-ին, որի ընթացքում խոսել էր «Քայլ արա» շարժման մասին:

Անդրադառնալով Հայաստանի անարյուն հեղափոխությանն ու խաղաղ շարժմանը՝ Իջինն ասել է. «Սա հավաքական հայ ժողովրդի դրսեւորումն է, որն ուղղված է վաղվա արդար ու լուսավոր Հայաստանի կերտման սուրբ գործին: Թե ինչով եմ բացատրում այն, որ մեզ հաջողվում է այսպիսի քաղաքակիրթ ճանապարհով հաղթել, երեւի նրանով, որ իմ ժողովրդին այս շարժման ընթացքում ուղեկցում է մեր պապերի արթնացած հզոր գենետիկ կոդը: Սա լույսի եւ խավարի կռիվ է, որտեղ հաղթողը միշտ լույսն է»:



© NEWS.am STYLE