Ռեփ երգչուհի Իգգի Ազալեայի լուսանկարը զարմացրել է երկրպագուներին

15:49   23 մայիսի, 2018

Իգգի Ազալեան 11 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում։ Իհարկե Քիմ Քարդաշյանին չի հասնի (111 միլիոն), բայցևայնպես, սա էլ փոքր թիվ չէ։ Եվ ահա, այդ 11 միլիոն բաժանորդները տարակուսանքի մեջ են ընկել՝ տեսնելով 27-ամյա երգչուհու հրապարակած լուսանկարները։

Իգգին, ով սովորաբար հրապարակում է համարձակ սեքսուալ լուսանկարներ, այս անգամ հրապարակել է ներքնազգեստով լուսանկար, բայց երկրպագուներին զարմացրել է այն, որ Ազալեան այդ լուսանկարում անճանաչելի էր։  Ընդ որում, երգչուհուն տեսքը բաժանորդներին հաճելիորեն զարմացել է ու նրանք սկսել են երգչուհուն խնդրել, որ նա այլևս չշպարվի ու չփչացնի իր բնական գեղեցկությունը։

«Դու հոյակապ տեսք ունես։ Ու շատ տարբեր»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը:

«Ես դժվարությամբ ճանաչեցի Իգգիին»,- գրել է երկրորդ օգտատերը։

«Աստված իմ, ինչ ժպիտ ունի»,- հիացել է մեկ այլ երկրպագուհի։

«Իգգի, արտաքինդ մի փոխիր»,- գրել է մեկ ուրիշը։



© NEWS.am STYLE