«Կյանքի եւս մի պատմություն աչքերիս մեջ հավերժացավ». Նազենի Հովհաննիսյան

16:41   23 մայիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհին իր միկրոբլոգի հետեւորդների հետ կիսվել է կարդացած վերջին գրքի լուսանկարով: Հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Ահա և վերջ։ Կյանքի ևս մի պատմություն աչքերիս մեջ հավերժացավ... Գրքերի կյանքն իրական կյանքի պես է, չես ուզում ավարտվի...բայց վերջում ինչ էլ լինի, փակելու ենք «Գիրքը»,որ Կյանք է կոչվում))... կարդալով վերջին էջին՝ Ավարտ։ Սիրուն է պետք ապրել. ապրել՝ կարդալով)»:

Նշենք, որ 35-ամյա հաղորդավարուհին ավելի վաղ Փարիզից լուսանկարներ էր հրապարակել:

Նազենի Հովհաննիսյանն իր հրապարակումներին  կից մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգներում նշել էր՝ «Փարիզի անսահման գեղեցկություն, ճամփորդություն, սիրուց բացի ոչինչ» բառերն ու բառակապակցությունները:



© NEWS.am STYLE