Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդն ու նրա ընկերուհին ծնող են դարձել

16:28   23 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդը՝ Ray J-ը,  ու նրա ընկերուհին՝ Փրինցես Լավը ծնող են դարձել։ Ռեփերն ու նրա ընկերուհին միասին են 2016թ.-ից։ Աղջկա լույս աշխարհ գալու մասին Ray J-ն է հայտնել մի քանի ժամ առաջ իր Instagram-ում։

«Մենք դայակ չենք պահելու։ Իմ կինն է դայակ։ Նա նույնպես չի ուզում դայակ պահել։ Ոչ մեկին թույլ չեմ տա մոտենալ իմ դստերը։ Ոչ մեկին թույլ չեմ տա փոխել նրա շորերը»,- դեռ մեկ ամիս առաջ ասում էր երգիչը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Ray J-ն հենց այն տղան է, որի հետ հայուհին տեսագրել էր իր հանրահայտ սեքս տեսանյութը։



 

 

 



© NEWS.am STYLE