Քենդալ Ջեներն ու Հեյլի Բոլդուինը միմյանց թոփլես լուսանկարել են լոգարանում

17:06   23 մայիսի, 2018

Քենդալ Ջեներն ու Հեյլի Բոլդուինը միմյանց թոփլես լուսանկարել են լոգարանում։ Քենդալն ի տարբերություն քրոջ՝ Քիմ Քարդաշյանի, Instagram-ի իր էջում ոչ թե 111 միլիոն բաժանորդ ունի, այլ ընդամենը 91 միլիոն, բայց նրանք էլ հաստատ ուրախ էին Քենդալին տեսնել նման տեսքով )))

22-ամյա Քենդալն ու 21-ամյա Հեյլին արդեն մի քանի տարի մտերիմ ընկերուհիներ են։ Լոգարանային  ֆոտոշարքը սահմանափակվել է երկու լուսանկարներով։

Երկու լուսանկարներում էլ աղջիկները թոփլես են, ու նրանց ձեռքին կարմիր գինով լի բաժակներ են։

Նշենք, որ երեկ ուշ գիշերը Քիմ Քարդաշյանն է լրիվ մերկ լուսանկար հրապարակել։ 37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որտեղ նա մերկ վիճակում գովազդում է իր նոր օծանելիքը, որը վերջերս է սպառվել, բայց հիմա նորից հայտնվել է առցանց վաճառքում։



© NEWS.am STYLE