Մարիամ Մելիքյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

18:08   23 մայիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում դերասանուհին ամուսնու եւ դստեր հետ է, ովքեր միասին փչում են Մարիամ Մելիքյանի տարեդարձի տորթի մոմերը: Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել: Փոխարենը՝ դերասանուհու հետեւորդները կրկին անգամ շնորհավորել են նրա ծննդյան օրը:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն իր միկրոբլոգում հմայիչ լուսանկար էր հրապարակել:

Տեղադրված լուսանկարին կից դերասանուհին ռուսալեզու մեկնաբանություն էր գրել. «Մի դատեք, մարդիկ. Դուք Աստված չեք! Մի նախանձեք, չէ որ նախանձն այնքան սև է: Քանզի յուրաքանչյուրս ունի իր ճանապարհը: Եվ մենք յուրաքանչյուրինս ունի իր կյանքը»:



© NEWS.am STYLE