Իսրայելում դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ են անցկացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը  

17:48   23 մայիսի, 2018

Ինչպես գիտեք, այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում, իսկապես համառ պայքարում,հաղթանակը բաժին է հասել Իսրայելը ներկայացնող Նետտա Բարսիլային։ Սակայն, Իսրայելում մինչ այժմ չեն կողմնորոշվել, թե որտեղ են հաջորդ տարի անցկացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը։

«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն միջազգային մրցույթի երկրպագուներին հորդորել է նախապես չգնել Երուսաղեմի տոմսեր՝ հաջորդ տարվա շոուին ներկա գտնվելու համար։

«Արդեն սպասո՞ւմ եք հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին։ Մենք նույնպես։ Բայց, առայժմ մի գնեք  օդանավի տոմսեր, հետևեք մեր պաշտոնական էջերին, որպեսզի իմանաք, թե որտեղ ու երբ է անցկացվելու մրցույթը», - հայտնում է մրցույթի էջը՝ Facebook սոցցանցում։

Վերջերս ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել են Իսրայելի մայրաքաղաք ու Թել Ավիվից այնտեղ տեղափոխել իրենց դեսպանատունը։ Սակայն, շատ երկրների համար Երուսաղեմի կարգավիճակը մնում է վիճելի։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն արդեն խոստացել է, որ հաջորդ տարի մրցույթը Երուսաղեմում է անցկացվելու։



© NEWS.am STYLE