Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը երգչուհուց գումար է պահանջում երեխաներին խնամելու համար

18:35   23 մայիսի, 2018

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քեւին Ֆեդերլայնը, երգչուհուց կրկին գումար է պահանջում իրենց երեխաներին խնամելու համար:

Նշենք, որ նախկին ամուսինները երկու որդի ունեն, որոնք դատարանի որոշմամբ բնակվում են հոր հետ: Բրիթնին ժամանակ առ ժամանակ այցելում է նրանց:

Ֆեդերլայնի փաստաբանը հայտարարել է, որ տղամարդը երեք անգամ ավելի շատ գումարի է արժանի, քան այն, ինչ Սփիրսը վճարում է որպես ալիմենտ: Երգչուհին նախկին ամուսնուն ամսական 20 հազար դոլար է վճարում:

Աղբյուրը՝ Spltnik

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE