Հայտնի հաղորդավարը քիչ էր մնում՝ խափաներ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի պսակադրությունը

20:04   23 մայիսի, 2018

Ջեյմս Քորդենը քիչ էր մնացել՝ խափաներ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամերիկացի հայտնի հաղորդավարը մայիսի 19-ին հրավիրված է եղել արքայական հարսանիքին:

7days.ru-ն գրում է, որ հարսանիքն իսկական փորձություն է եղել Քորդենի համար: Բանն այն է, որ հաղորդավարը ծաղիկներից ալերգիա ունի, որն ավելի է սրվել վանք մտնելուն պես, որն ամբողջությամբ զարդարված է եղել տարատեսակ ծաղիկներով ու բույսերով: Պսակադրության ամբողջ ընթացքում Ջեյմս Քորդենը ցանկացել է փռշտալ.

«Ամենակուլմինացիոն պահին, երբ քահանան հարցրեց՝ «եթե որեւէ մեկը գիտի գոնե մեկ պատճառ, որ այս զույգը չպետք է պսակադրվի, թող ասի», եւ սրահում քար լռություն տիրեց, ես զգացի, որ հիմա կփռշտամ եւ կփչացնեմ ամբողջ արարողությունը»,- ասել է հաղորդավարը՝ հավելելով, որ, ի վերջո, իրեն հաջողվել է գրեթե անձայն փռշտալ:



© NEWS.am STYLE