«Երեւանը կին է». Նազենի Հովհաննիսյան

20:32   23 մայիսի, 2018

Նազենի Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել՝ նվիրված Երեւանին: Նա մայրաքաղաքի սրտից՝ Հյուսիսային պողոտայից լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնք ուղեկցել է հետեւյալ գրառմամբ.

«Երեւանը Կին է: Նրա պես աղմկոտ ու արցունքառատ՝ իր անձրևներով )), ծայրահեղական ու չափազուրկ, ընբոստ եւ խոնարհ, կնոջ պես հոգատար, բայց եւ շուտ բռնկվող ))) Մարդ - քաղաք է Երեւանը, «խայտաբղետ» մարդկանցով, ու շատ տարբեր, երբեմն իրար հակասող, բայց եւ առանց իրար չկարողացող անհատներով։ 
Կարեւորը Նա բոլորի համար իր թավշյա սրտում տեղ ունի))

Հ.Գ. Թող անձրևը սրբի- տանի բոլորի անհանգստությունները))
Սեր տուր, հետ կգա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդավարուհին ցույց էր տվել, թե ինչ գիրք է կարդում:



© NEWS.am STYLE