Բրեդ Փիթը փորձում է վերականգնել հարաբերություններն Անջելինա Ջոլիի հետ

22:30   23 մայիսի, 2018

Բրեդ Փիթը փորձում է վերականգնել հարաբերություններն Անջելինա Ջոլիի հետ, որոնք վատթարացել են նրանց ամուսնալուծությունից հետո: Դերասանն անգամ չի կարողանում տեսակցել իր երեխաներին:

Սակայն հնարամիտ Փիթն ընտրել է այնպիսի աշխատանք, որ հնարավորինս մոտ լինի իր երեխաներին: Այսպես, այս ամառ նա նկարահանումների է մասնակցելու Լոս Անջելեսում, եւ պայմանագրում Բերդ Փիթը կետ է ներառել առ այն, որ նա պետք է ազատ ժամեր ունենա:

Ներքին աղբյուրի խոսքով՝ այդ ազատ ժամանակը Փիթը պատրաստվում է անցկացնել իր վեց երեխաների հետ:

Աղբյուրը՝ OK Magazine

Լուսանկարները՝ Legion Media



© NEWS.am STYLE