ՄԱՅԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք սիրելիին զարմացնել ինչ-որ անսովոր ոլորտի ձեր գիտելիքներով: Դրանք, ի դեպ, շատ հետաքրքիր կլինեն նրա համար եւ կփոխեն նրա կարծիքը ձեր մասին դեպի լավը: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ոչ մի տեղ գնալու ցանկություն չի ունենա, եւ դուք մեծ դժվարությամբ կկարողանաք նրան համոզել մասնակցել որեւէ միջոցառման կամ էլ պարզապես զբոսնել միասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կտխրեք՝ վերհիշելով նախկինում ունեցած ձեր սիրային հարաբերությունները: Սակայն աշխատեք չտրվել այդ հիշողություններին. անցյալը վաղուց անցյալում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամենատհաճ բանը, որը կլինի ձեզ հետ, դա եղունգի կոտրվելն է կամ ցանկացած այլ փոքր բան: Քանի որ ձեր ընտանիքի անդամները դրանում մեղավոր չեն լինի, աստղերը հույս ունեն, որ դուք ձեր բարկությունը նրանց վրա չեք թափի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք վախ կունենաք անհասկանալի եւ անհայտ բաների հանդեպ, որոնք կկատարվեն սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս երեխաներին տանել կենդանիների հետ շփվելու՝ կենդանաբանական այգի կամ էկզոտարիում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին ամեն կերպ կքննադատի ձեր օրիգինալ մտքերը՝ դրանց փոխարեն ոչինչ չառաջարկելով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին այսօր շատ տխուր ու միայնակ է լինելու, եւ միայն դուք ի վիճակի կլինեք աջակցել Նրան եւ օգնել  դուրս գալ այդ իրավիճակից։ Մայիսի 25-ին ձեր սիրելի էակի հոգու սպեղանին հենց դուք եք. իհարկե, դուք շատ լավ գիտեք այս մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ապացուցված է՝ մարդ չի կարող սիրելի ինչ-որ մեկին, եթե առաջին հերթին ինքն իրեն չի սիրում։ Մայիսի 25-ը սա հասկանալու եւ եւս մեկ անգամ համոզվելու հիանալի հնարավորություն կտա ձեզ։ Հետեւեք սրան, եւ ձեր հարաբերությունները դրականորեն կփոխվեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մի փորձեք այսօր շարժվել իմաստուն մարդկանց կամ հոգեբանական գրքերում գրված խորհուրդներին հետեւելով։ Առաջին հերթին՝ այդպես ձանձրալի է, երկրորդ՝ ձեր վարքագիծն ու պահվածքը կեղծ եւ ոչ բնական կլինի, ինչն ակնհայտ կնկատվի։ Եվ երրորդ՝ մի՞թե այդքան իմաստուն են այդ խորհուրդները։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը փորձելու է ստել, խաբել կամ խորամանկել ձեզ։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրվա ընթացքում Շերլոկ Հոլմս խաղաք եւ կասկածեք Նրա ամեն խոսքին։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս այսօր վճռական քայլեր չանել, իսկ կարեւոր որոշումները թողնել վաղվան։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ժամը 13։00-16։00 սահմաններում տանից դուրս չգալ։ Հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք մեկին, ում դեռ պատրաստ չեք հետ ընդունել։ Հետեւաբար, ավելի լավ է չխաղալ ճակատագրի հետ եւ մնալ տանը։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE