ՄԱՅԻՍԻ 28-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր մի փորձեք հարմարվել ձեր սիրելիի տրամադրությանը, քանի որ այն շատ փոփոխական կլինի: Դա ձեզ, իհարկե, կնյարդայնացնի: Սակայն խնայեք նյարդերն ու պարզապես ձեզ պահեք այնպես, ինչպես զգում եք:

ՑԼԵՐ

Այսօր դուք կզգաք, որ չափից դուրս կապված եք ձեր սիրելիին: Դուք առանց նրա ձեզ լիարժեք չեք զգում եւ ձեր կյանքի իմաստը նրան եք համարում: Փորձեք հասկանալ` արդյո՞ք դա ճիշտ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրուցելու ընթացքում կհասկանաք, որ ձեր միջեւ մի շարք տարաձայնություններ կան: Պետք չէ դրանք անտեսել: Հետագա բարդացումներից խուսափելու համար լավ կանեք հենց այդ րոպեին վերջ դնեք այդ տարաձայնություններին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անտեսեք ոչ կարեւոր բաներն ու ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ձեր կյանքի ամենակարեւոր իրադարձությունների վրա: Մի կառչեք մանրուքներից, սկսեք մտածել անձնական կյանքը դասավորելու մասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր խոսքը ճիշտ է եւ վերջնական, եւ ոչ մեկին չի հաջողվի ձեզ հակառակը համոզել, նույնիսկ, ձեր սիրելիին, որի խոսքը միշտ ձեզ համար ամենակարեւորն է եղել: Ձեզ խորհուրդ է տրվում, ժամանակ առ ժամանակ, լսել շրջապատի կարծիքը: Այն կարող է օգտակար լինել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա իմանալ, թե ինչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում: Նա դա կանի մի շարք հարցադրումների միջոցով: Փորձեք նրան հնարավորինս մատչելի ձեւով ներկայացնել իրավիճակը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ տրամադրությունը գցել ինչ-որ մեկի արած նկատողության պատճառով: Մի բարդույթավորվեք, քանի որ ձեր սիրելիին դուք դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին կաք: Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք ցրվել, ապա գնացեք գնումների:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին ամեն հարցում կախված կլինի ձեզանից: Աշխատեք պատասխանատվությամբ վերաբերել այդ փաստին եւ ձեզանից կախված ամեն բան անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հրաշալի հնարավորություն ունեք որոշ ժամանակով մոռանալ այն մասին, որ դուք միայանկ չեք եւ վայելել ձեր ազատությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին շատ ուշադիր պետք է լինի, որպեսզի չտրվի ձեր կատակներն ու չընկնի դրանց ծուղակը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին հերթական անգամ կկասկածի, թե ինչու եք դուք շարունակում մտերմություն պահպանել նրա հետ: Նա անկեղծորեն հավատում է, որ իր մեջ ոչ մի այնպիսի բան չկա, որով արժանի կլինի ձեր ուշադրությանն ու սիրուն:

ՁԿՆԵՐ

Չարժե լինել վախկոտ եւ կասկածամիտ, որքան էլ որ սիրելիի պահվածքը նպաստի դրան: Չարժե էներգիան վատնել անհանգստությունների վրա:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE