Քիմ Քարդաշյանը պատմել է իր երեխաների մանկական սենյակի մասին

10:09   24 մայիսի, 2018

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է մեծացնում իր երեխաներին։ Իր  KimKardashianWest.com կայքում 37-ամյա հայուհին գրել է այն մասին, որ իր նոր տունը (Քիմն ու Քանյեն դրա համար վճարել են 12 մլն դոլար, ևս 8 մլն դոլար էլ վերանորոգման համար են ծախսել)  երբեք չի նկարահանվի Keeping Up With the Kardasians ռեալիթի շոուի շրջանակում, բայցևայնպեք Քիմը որոշել է  մի քանի լուսանկար հրապարակել իր կայքում։

Հայուհին նաև պատմել է , որ տանն իր երեխաները՝ Նորթը, Չիկագոն ու Սեյնթը, հատուկ սենյակ ունեն, որտեղ նրանք կարող են անել ինչ կամենան։

«Մեր տունը մինիմալիզմի ու մոդերնի ոճով է կահավորված։ Երեխաներն ունեն սենյակ, որտեղ կարող են վազվզել, անել ինչ ուզում են, սակայն մյուս սենյակներում նրանք պետք է զգույշ լինեն։ Նրանք պետք է ունենան սենյակ, որտեղ կարող են սպառել իրենց էներգիան։

Սենյակում շատ ներկեր կան, մարկերներ և այլն, նրանք նկարում են պատերին, անում են՝ ինչ ուզում են, հոգնում են ու այլևս եռանդ չեն ունենում փչացնել մեր թանկարժեք սպիտակ կահույքը, որը մյուս սենյակներում է դրված»,- պատմել է Քիմը ։



© NEWS.am STYLE