Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իրեն 17 տարեկանում

11:33   24 մայիսի, 2018

Չենք շեղվում Քիմ Քարդաշյանի թեմայից։ Հայուհին ցույց է տվել իրեն 17 տարեկանում։ Հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ իր ընկերուհու հետ է պատկերված։

«Ես ու ընկերուհիս՝ Սարա Հովարդը,  այստեղ17 տարեկան ենք։ Դուք դժվար թե կարողանաք նկատել, որ ես այստեղ կանաչ ստվերաներկեր եմ քսել, որոնք շատ ներդաշնակ են իմ զգեստի ու մազկալներիս հետ (որոնք ես ինքս եմ պատրաստել)»,- նշել է Քիմը։

Մինչ այդ Քիմը պատմել էր, թե ինչպես է մեծացնում իր երեխաներն։ Իր KimKardasianWest.com կայքում 37-ամյա հայուհին գրել է այն մասին, որ իր նոր տունը (Քիմն ու Քանյեն դրա համար վճարել են 12 մլն դոլար, ևս 8 մլն-ը ծախսել են վերանորոգման համար) երբեք չի նկարահանվի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի շրջանակում, սակայն կայքում Քիմը որոշել է մի քանի լուսանկար հրապարակել։



© NEWS.am STYLE