Քրիստինա Ագիլերայի ու Դեմի Լովատոյի նոր տեսահոլովակը YouTube –ի թրենդներից է դարձել

12:38   24 մայիսի, 2018

Քրիստինա Ագիլերան ու Դեմի Լովատոն երեկ ուշ երեկոյան Christina Aguilera-ի  YouTube ալիքում ներկայացրել են  «Fall in Line» երգի տեսահոլովակը։ Այս պահի դրությամբ տեսահոլովակը դիտել է ավելի քան 1․5 մլն մարդ, բայց երգը երկրորդ համարի տակ է YouTube –ի թրենդներում։ 

«Fall in Line» երգն ընդգրկվելու է Քրիստինա Ագիլերայի նոր ալբոմում (այդ ալբոմի մի քանի երգերի պրոդյուսերը Քանյե Ուեսթն է)։

Ալբոմը առցանց վաճառքում ու  երաժշտական խանութների վաճառասեղաններին կհայտնվի հունիսի 15-ին։ Այն կդառնա ութերորդը Ագիլերայի դիսկոգրաֆիայում ու առաջինը՝ վեցամյա ընդմիջումից հետո։Նախորդ ՝ «Lotus» ալբոմը թողարկվել է 2012թ.-ին։  



© NEWS.am STYLE