44-ամյա Սերգեյ Բեզրուկովը չորրորդ անգամ հայր է դառնալու

12:04   24 մայիսի, 2018

44-ամյա Բեզրուկովը չորրորդ անգամ է հայր դառնալու, ինչի մասին դերասանն իր երկրպագուներին հայտնել է իր Instagram-ի միջոցով։ «Իմ սիրելիներ, ուրախ ենք Ձեզ հայտնել հիանալի նորություն։ Ես ու Անյան նորից ընտանիքում համալրում ենք սպասում։ Մեզ մոտ արդեն ավանդույթ է ձևավորվում)) «Կինոտավր» այցելելու նման․․․ Եվ այսպես՝ նոր համալրման ենք սպասում»,- գրել է Բեզրուկովը։

Հիշեցնենք, որ դերասանի ու ռեժիսորի միջև սիրային հարաբերությունները սկսվել էին «Ծիր Կաթին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սակայն Բեզրուկովը ու Մատիսոնը պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունների մասին լուրերը միայն, երբ լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ Սերգեյ ու Իրինա Բեզրուկովների բաժանման մասին՝ 15 տարվա համատեղ կյանքից հետո։

Հիշեցնենք, որ Իրինան ու Սերգեյը համատեղ երեխաներ չունեին։ Նրանք միասին ապրել են մոտ 15 տարի, ու 2015-ին պաշտոնապես բաժանվել են։ Դրանից մեկ տարի առաջ հայտնի էր դարձել, որ դերասանը երկու արտամուսնական երեխա ունի դերասանուհի Կրիստինա Սմիրնովայից։ Մամուլը գրում էր, որ Իվանի ու Սաշայի հայրությունը Բեզրուկովը ճանաչել է միայն ապահարզանից հետո։ 2016թ.-ին Բեզրուկովն ամուսնացել է Աննա Մատիսոնի հետ, որը նրա համար դուստր է լույս աշխարհ բերել։



© NEWS.am STYLE