Շքեղ Ջեյ Լոն «World of Dance» պարային մենամարտում

13:10   24 մայիսի, 2018

Ինչպես գիտեք, Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն տաղանդավոր երգչուհի և գեղեցկուհի է, այլ նաեւ հաջողակ  ձեռներեց։ 48-ամյա երգչուհին NBC ալիքի «World of Dance» պարային շոուի պրոդյուսերն է։ Առաջին եթերաշրջանը այնքան հաջող է անցել, որ հեռուստաալիքն այն երկրորդ եթերաշրջանով է շարունակել, իսկ ժյուրիի անդամները, այդ թվում Ջեյ Լոն, Ջեննա Դյուեն Տատումը, Դերեկ Հյուն ու Ne-Yo-ն, նոր եթերաշրջանի թրեյլերում պարային մենամարտ են կազմակերպել։

Ջեննա Դյուեն- Տատումի, Դերեկ Հյուի ու Ne-Yo –ի պարերից հետո  դահլիճ է մտնում Ջեյ Լոն ու հիշեցրել բոլորին, թե ով է «Պարային հարթակի թագուհին»:

 

 

 

 



© NEWS.am STYLE