Ռուսաստանի երեք քաղաքներում Շրեկի դղյակներ կստեղծեն

17:15   15 մայիսի, 2013

Ռուսական «Տարածաշրջաններ» ընկերությունն անիմացիոն ֆիլմերի DreamWorks ստուդիայի հետ համատեղ կստեղծի «Շրեկ» մուլտֆիլմի դղյակի 20 մետրանոց պատճենները: Դրանք կկառուցվեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Եկատերինբուրգի թեմատիկ փակ զբոսայգիների տարածքում:

Ըստ РИА Новости-ի, դղյակները նախատեսվում է կառուցել մինչեւ 2015-2017 թվականները: Ներսում յուրաքանչյուր զբոսայգին բաժանվելու է մի քանի գոտիների՝ նվիրված առանձին ֆիլմերի. «Շրեկ», «Քունգ-ֆու Պանդա», «Մադագասկար», ինչպես նաեւ «Ինչպես վարժեցնել վիշապին», վերջերս էկրան դուրս եկած «Քրուդս ընտանիքը» եւ նոր «Տուրբո» մուլտֆիլմերին: «Մադագասկար»-ի հատվածում, օրինակ, ջունգլիներ կկառուցվեն եւ ջրային ատրակցիոններ կտեղադրվեն: Նաեւ կկառուցվի հատուկ գոտի, որտեղ տարբեր շոուներ կանցկացվեն:



© NEWS.am STYLE