Եվա Ռիվասը հույս է հայտնել ամուսնանալ արքայազնի հետ

11:57   24 մայիսի, 2018

Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհու տեղադրած լուսանկարում արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլն են, իսկ նկարի վրա գրված է. «Եթե դուք երեսուն տարեկանից փոքր ինչ մեծ եք, միեւնույն է հույս կա, որ կամուսնանաք արքայազնի հետ! Մեգան Մարքլ 36»: Այս հրապարակմանը կից Եվան գրել է. «Ես պարզապես, սա ընդմիշտ կթողնեմ այստեղ»:

Ավելի վաղ Եվան հերթական սկանդալային գրառումն էր կատարել։

«Տգեղ կին չկա, ՉԿԱ։ Կան չբավարարված և չֆինանսավորված կանայք։ Սկզբում երկար գրառում էի արել այս նուրբ թեմայի կապակցությամբ, բայց հետո որոշեցի, որ իմ կատարմամբ  տեղանյութը հաստատ ավելի տպավորիչ կլինի։ Լավ կլիներ ուժեր հավաքել ու մեկ րոպեում տեղավորել այն ամենը, ինչ ուզում եմ ասել ի պաշտպանություն գեղեցիկ սեռի։ Տղամարդկանց հաստատ դուր չի գա․․․ այդպես էլ պետք է Ձեզ»,- գրել է Եվան ու վերջում հարցրել․ «Ուզո՞ւմ ենք նման տեսանյութ, աղջիկներ»:

 



© NEWS.am STYLE