Աննա Կուրնիկովան իր դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

14:28   24 մայիսի, 2018

Անցած տարի 42-ամյա Էնրիկե Իգլեսիասն ու 36-ամյա Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնողներ դարձան։ Աստղերը երկվորյակ են ունեցել, Աննայի ու Էնրիկեի առաջնեկներն են Նիկոլասն ու Լյուսին։

Աննան իր Instagram-ում հրապարակել է մի արխիվային տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է նա պարում երեխայի հետ։

«Փոքրիկս, խնդրում եմ չժառանգես իմ պարային շարժումները»,- մակագրել է տեսանյութն Աննան։

Կուրնիկովան պարում էր Էնրիկե Իգլեսիայի ու ռեփեր Pitbull –ի՝ Move to Miami երգի ներքո, որը նվիրված է Մայամիում ապրող գեղեցիկ կանանց։ Աննան ու երգիչն արդեն մի քանի տարի Մայամիում են ապրում։

Այդ կոմպոզիցիան դարձել է Իգլեսիասի առաջին անգլիալեզու երգը 2014թ.-ից հետո ու երկրորդը՝ 2018թ.-ին։ Տեսահոլովակի պրեմիերան վերջերս է կայացել՝ մայիսի 9-ին։



© NEWS.am STYLE