Արիանա Գրանդեն կորցրել է 170 հազար դոլար արժողությամբ վզնոցը

14:44   24 մայիսի, 2018

Վերջերս կայացած Billboard Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արիանա Գրանդեն կորցրել է իր 170 հազար դոլարանով վզնոցը։ Այդ կորուստը նկատել են երգչուհու թիմի անդամները, ովքեր միանգամից սկսել են փնտրել ադամանդե վզնոցը՝ Լաս Վեգասի «MGM Grand garden Arena»–ի տարածքում ։

Բարեբախտաբար, երգչուհու թիմի անդամները գտել են  վզնոցը։ Page Six–ը գրում է, որ ինչ որ բան էր պատահել վզնոցի ամրացման մեխանիզմի հետ ու այն երգչուհու վզից ընկել էր (չնայած դեռ հասկանալի չէ, թե ինչպես նա չէր նկատել դա)։

«Վզնոցը գտել էին բեմի մոտ, ըստ երեւույթին այն ընկել էր Արիանայի ելույթի ժամանակ։ Այն գտել էին հեռավոր անկյունում»,- հայտնում է աղբյուրը։

Ի դեպ, երգչուհու երկրպագուներին հայտնենք, որ Արիանան հիմա հանդիպում է Saturday Night Live շոուի 24-ամյա դերասան Պիտո Դեվիդսոնի հետ։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE