Լուսինե Բադալյանի նոր գրառումը՝ մարդկանց պրոպագանդայի գործիք դարձնելու մասին

12:54   24 մայիսի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Հաղորդավարուհին ողջունելով իր հետեւորդներին գրել է. «Բարի լույս ։) ուղղակի ասեմ ու գնամ , հա՞ ։)) էս Սորոսի ու էլի մի շարք տհաճ թեմաներ ներարկվում է հհկ հատուկ բլոգերների կողմից՝ հատուկ նպատակներով (անունները չեմ գրում, դա իմ կողմից սխալ մարտավարություն կլինի, կարդացեք, բայց սովորեք ինքնուրույն մտածել). երբ դուք դա տարածում եք, լուրջ դեմքով քոմենթներ եք գրում՝ ինքներդ չստուգելով, փաստեր չունենալով, դեռ մարդկանց աշխատանքը չտեսած, դուք ոչ միայն դառնում եք այդ պրոպագանդայի գործիքը, այլև ավտոմատ վերածվում եք այդ վատ քաղաքականության հանցակցի ։)) Այսքանը ։) ասեցի ասեմ֊ իմանաք!»:

Ավելի վաղ հաղորդավարուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Մի բան ասեմ էլի, գուցե էմոցիոնալ կլինի, գուցե շատերդ չընդունեք, էլի ինձ գցեք ոտատակ, բայց խնդրում եմ, ուշադիր կարդալ ու բառերիցս չկառչել, կամ էլ կառչեք):

Մի քանի տարի առաջ ես ( ու վստահ եմ՝ շատերը) առաջին անգամ ես գտա իմ հերոսներին, որոնք հույս արթնացրեցին իմ մեջ, որ ամեն ինչ փոխվելու է երկրում։ Իրականում հենց այդպես էլ եղավ, այդ ժամանակվանից ամեն ինչ սկսվեց): Հետո, երբ շարժումն սկսեց մեծանալ, գիտեի, որ հհկ քարոզչական մեքենան ոչնչացնելու է այդ տղաներին, որքան հնարավոր էր, շատերս փորձեցինք կանխել, բայց չստացվեց, մեզ էլ կերան): էդ մեքենան շատ զորեղ էր և դեռ չի փչացել։ Սկսեցի հետևել, թե ինչպես են հանրության աչքից այդ տղաներին գցում ստատուսների ու նյութերի միջոցով, վստահ եմ՝ իրական կյանքում էլ խնդիրներ ստեղծած կլինեն, բայց դա դեռ հեչ, խորին հիասթափությամբ տեսնում էի, թե հանրությունն ինչպես է այդ խայծը կուլ տալիս .... ոչնչացնում ու հեղինակազրկում էին նաև նրանց, ովքեր փորձում էին պաշտպանել նրանց): Սիրելի' հայրենակիցներ, դուք հիմա էլ եք նույն բանն անում) սթափվեք, ամեն մեկի գրածից մի ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել) չանե'ք նույն բանն, ինչ արեցիք տարիներ առաջ՝ մոռացաք ձեզ արթնացրած ու ոտքի հանած տղաներին) դուք մեղավոր չեք, ձեզ օգտագործեցին , բայց այսօր մի օգտագործվեք) ձեզ կրկին արթնացրել են, մի ընդունեք այդ քարոզչամեքենայի դեղահաբերն ու ենթարկվեք) այս անգամ ես չեմ թողնելու, որ նույն սխալը կրկնեք!»:

 



© NEWS.am STYLE