Ջենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում

15:19   24 մայիսի, 2018

World of Dance շոուի պարային մենամարտում, ահա այսպես ելույթ ունենալու համար Ջեյ Լոն պետք է մշտապես մարզվի ու լավ մարզավիճակ պահպանի (շոուի առաջին եթերաշրջանն այնքան հաջող է անցել, որ հեռուստաընկերությունը երկրորդ եթերաշրջանն էլ է սկսել, իսկ ժյուրիի անդամները, որի կազմում հենց ինքը Ջեյ Լոն է, Ջեննա Դյուեն- Տատումը, Դերեկ Հյուն ու Ne-Yo-ն,  նոր եթերաշրջանի թրեյլերում պարային մենամարտ են կազմակերպել):

Ու այդ գործում  48-ամյա երգչուհու լավագույն օգնականը, հաստատ,  Ալեքս Ռոդրիգեսն է եղել։

Զույգը ուղևորվել է Trufision Gym , որտեղից դուրս գալու պահին հայտնի երգչուհու  վրա «գրոհել են» նրա երկրպագուները։

Բնականաբար ՝ պահանջելով սելֆի անել։

Ջեյ Լոն ու Ալեքսը գնացել էին ճաշելու ռեստորանում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE