Ռիհաննային «բռնացրել են» Լոնդոնում

15:49   24 մայիսի, 2018

Անգլիացի պապարացիները Ռիհաննային տեսել են Լոնդոնում։ Աղբյուրները դեռ չեն կարողացել պարզել, թե հայտնի երգչուհին  ինչ էր անում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։

30-ամյա Ռիհաննային տեսել են սպիտակ տոպով ու ու ջինսե կիսաշրջազգեստով ուշ երեկոյան, երբ նա դուրս էր գալիս լոնդոնյան հայտնի գիշերային ակումբներից մեկից ու տուն էր գնում։

Ի դեպ, վերջերս Ռիրիին մեղադրել են գիրանալու մեջ։

«Նիհար եմ ես, թե գեր՝ կարևոր չէ։ Ես ընդունում եմ իմ մարմինը ցանկացած վիճակում։  Ես Victoria’s Secret –ի մոդել չեմ։ Բայց ես միևնույն է վստահ եմ իմ ուժերում, ես ինձ գեղեցիկ եմ զգում ներքնազգեստով»,-   իր հեյթերներին պատասխանել է երգչուհին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared  



© NEWS.am STYLE