Հայկական շոու-բիզնեսի 5 ներկայացուցիչներ, որոնք չեն վախենում քննադատություններից (ֆոտո)

16:14   24 մայիսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները շատ զգույշ են իրենց խոսքերում եւ գործունեության մեջ, քանի որ նրանցից շատերը վախենում են չհասկացվելուց եւ քննադատություններից: Հենց այդ է պատճառը, որ որոշ հայտնիներ խուսափում են, նույնիսկ, հարցազրույցներից կամ շրջանցում լրագրողների սուր հարցերը: Բայց անգամ մեր շոու-բիզնեսում կան ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն չեն վախենում քննադատություններից, այլեւ դրանք շատ թեթեւ են տանում, իրենց մասին խոսակցություններին հումորով են վերաբերվում եւ շարունակում անել այն, ինչն իրենց դուր է գալիս:

Ներկայացնում ենք մեր համարձակ հայտնիներց 5-ին:

Արսեն Գրիգորյան (Կամիլ)

Դերասան, հաղորդավար, երգիչ՝ Արսեն Գրիգորյանն իրեն նշված բոլոր ոլորտներում էլ փորձել է, սակայն նրա ամենահիշվող կերպարը դարձավ Կամիլը, որին սկզբում բոլորը հումորով վերաբերվեցին: Սակայն, երբ երգիչը հայտարարեց, որ պատրաստվում է «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցել այդ կերպարով, քննադատների մեծ զանգված ի հայտ եկավ, որոնք պնդում էին, որ Հայաստանը չի կարող նման կերպարով հանդես գալ միջազգային բեմում: Այնուամենայնիվ, նրա կերպարի եւ երգի երկրպագուները կարծես՝ ավելի շատ էին, ինչը երեւաց արդեն մրցույթի քվեարկության ժամանակ:

Լիլի Մորտո

Շիկահեր եւ սեքսուալ այս աղջկան սկզբում մեղադրում էին պլաստիկ միջամտությունների չարաշահման մեջ, սակայն Լիլին վստահեցնում է, որ իր մարմինը բնական է, իսկ պլաստիկ միջամտության դիմել է միայն քիթն ու շուրթերը ավելի գեղեցկացնելու համար: Սակայն նրա մասին քննադատությունների ալիքն ավելի բարձրացավ, երբ Լիլին սկսեց սոցիալական ցանցերում հրապարակել իր կիսամերկ լուսանկարներն ու եթերում հայտնվել բավականին բաց կերպարերով: Այնուամոենայնիվ, մոդել-ոճաբանը չի նեղվում իր հասցեին հնչող խոսակցություններից, եւ պնդում է, որ անում է այն, ինչն իրեն հաճույք է պատճառում:

Շպռոտ

Շպռոտի մաին խոսակցությունների ալիքը սկսվեց նրա՝ շոու-բիզնես մուտք գործելուց անմիջապես հետո: Նրա ցանկացած երգ, տեսահոլովակ ու զգեստ միանգամից արժանանում էին քննադատության՝ չափազանց համարձակ լինելու պատճառով: Սակայն երգչուհին շատ թեթեւ է նայում իր հասցեին հնչող խոսքերին եւ շարունակում անել այն, ինչն իրեն դուր է գալիս:

Ջուս

Ջուսը հայտնի է ոչ միայն իր համարձակ, այլեւ խենթ ու խելառ կերպարներով: Երգչուհին ինքն էլ գիտի, որ իր յուրաքանչյուր համարձակ զգեստ քննադատության է արժանանալու, բայց շարունակում է հագնել բաց զգեստներ, իսկ իր հասցեին հնչող քննադատություններին հաճախ հումորով է վերաբերվում եւ դրանցով կիսվում է, նույնիկ, Facebook-ի իր պատին:

Եվա Ռիվաս

Բարձրահասակ ու երկարավարս Եվա Ռիվասի մասին սկսեցին խոսել 2010 թ-ից, երբ նա դարձավ «Եվրատեսիլ»-ում հայաստանյան ներկայացուցիչ: Եվային քննարկում են ոչ միայն համարձակ կերպարի, այլեւ նրա արտահայտած մտքերի համար, սակայն երգչուհին համարձակորեն կիսվում է իր գրառումներով՝ քաջ գիտակցելով, որ դրանք հայտնվելու են տարբեր կայքերում ու քննադատության ալիք են բարձրացնելու:

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE