«Կարեւորը շատ աշխատելը չէ, այլ օգտակար գործողության գործակիցը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

13:52   24 մայիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանը խոսել է հանգստի մասին: Իսկ իր հրապարակմանը կից գրել է. «Շարժիչի(матор) մեջ ժամանակին յուղ լցրեք, որ չխփի»:

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_official) on

Սարգիս Գրիգորյանի միկրոբլոգի հետեւոր-երկրպագուները համաձայնել են իր հետ:

Ավելի վաղ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Նա շնորհակալություն հայտնելով համաշխարհային պատերազմի վետերաններին, ֆիդայիներին, հայկական ու արցախյան զինվորներին գրել էր. «Իմ երազած երկիրը դա ապահով, խաղաղ ու ազատ երկիրն է` երկիր, որի հետ հաշվի կնստեն, երկիր, որի քաղաքացին կլինի պաշտպանված ներսի ու հատկապես դրսի վտանգներից...Այսօր և միշտ ազգովի պարտավոր ենք մեծարել ու խոնարվել այն անհատների առջև, ովքեր մեզ ու գալող սերունդներին տվեցին վստահություն ու սեփական արժանապատվությունը գնահատելու մեծ շնորհ...Այսօր` մայիսի 9-ին ես մեծագույն հպարտությամբ ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և՛մեր համաշխարհայինի վետերաններին և՛ մեր ֆիդայիններին և՛ Հայոց ու Արցախի բանակայիններին...Ձեր վաստակն ահռելի է, իսկ յուրաքանչյուրիդ անունը մեր սրտերում...Խաղաղություն Հայ ժողովրդին...Բարի ծառայություն զինվորին...»:



© NEWS.am STYLE