Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ընդդեմ Քարդաշյան –Ջեներ գերդաստանի «Celebrity Family Feud» շոուի ժամանակ

16:23   24 մայիսի, 2018

Հունիսին ԱՄՆ-ում մեկնարկում է հայտնի մարդկանց ընտանիքների մասին «Celebrity Family Feud» շոուն, որտեղ հաղորդավար Սթիվ Հարվին իրար դեմ «մարտի է հանելու» հայտնի ընտանիքների անդամներին։

Անգլիական շոուի ամերիկյան անալոգը հունիսին է թողարկվելու ու առաջին շոուն նվիրված է լինելու Քարդաշյան- Ջեներ գերդաստանին, որտեղ «մարտի են բռնվելու» Քիմն ու Քանյեն մի կողմից, Քրիսը, Քենդալն ու Քլոեն՝ մյուս կողմից։ Ի դեպ, Քեյթլին Ջեները շոուին չի մասնակցելու (Քիմ Քարդաշյանի սեռափոխ խորթ հայրը բազմիցս հայտնել է, որ երեխաներն այլևս չեն շփվում իր հետ)։

Սթիվ Հարվին իր YouTube-ի իր Steve Harvey ալիքով ներկայացրել է ապագա շոուի թիզերը։ Ու դատելով այդ թիզերից այնտեղ շատ թեժ կրքեր են լինելու, չէ՞ որ Քանյեն հայտնում է․ «Ես եկել եմ, որպեսզի հաղթեմ»։



© NEWS.am STYLE