14:57 24 մայիսի, 2018Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում, Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել է: Իր տեղադրած լուսանկարում երիտասարդ դերասանուհին իր նոր սանրվածքի մասին կարծիք է հարցրել իր հետեւորդ-երկրպագուներից:

Ավելի վաղ Եվա Բաղդասարյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կրում էր կանաչ ոսպնյակներ:

«Խիստ չդատեք: Գիտեմ, որ աչքերի գույնն ինձ չի սազում, բայց թող նկարներն այստեղ մնան»,-ռուսերենով գրել էր դերասանուհին:


Ի դեպ, լուսանկարների տակ արված մեկնաբանությունները վկայում են, որ Եվայի հետեւորդներին ընդհակառակը՝ դուր էր եկել դերասանուհու աչքերի կանաչ երանգը: