Անջելինա Ջոլին զայրացած է Բրեդ Փիթի վրա․ դերասանուհին չի կարողանում երեխաներին իր հետ Լոնդոն տանել

16:37   24 մայիսի, 2018

 Այս զույգը կարողանում է լարված պահել, թե իրենց երկրպագուներին, թե միմյանց։ Չնայած Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ապրիլին պայմանավորվել էին երեխաների հանդեպ խնամակալության բոլոր պայմանների շուրջ (16-Մեդոքսի, 15-ամյա Պակսի, 13-ամյա Զախարայի, 11-ամյա Շայլոյի ու իննամյա երկվորյակների՝ Վիվյենի ու Նոքսի) , սակայն հայտնի դերասանների փաստաբանները դեռ չեն հարթել թղթաբանության հետ խնդիրները, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Էնջին չի կարող երեխաներին իր հետ տանել Լոնդոն, որտեղ նկարահանվում է «Մալիֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասում։ Ըստ ԱՄՆ օրենքների՝ քանի դեռ  զույգը  վերջնականապես չի հարթել ապահարզանի ու խնամակալության հարցը, ծնողներից ոչ մեկը չի կարող ԱՄՆ-ից դուրս տանել երեխաներին։

Page Six-ը գրում է, որ Ջոլին շատ զայրացած է այս իրավիճակի կապակցությամբ։

«Նրանք շատ են խոսում իրար հետ ու որոշում, թե ինչպես հարթեն ամեն ինչ։ Բայց Էնջին երջանիկ չէ։ Նա ուզում էր երեխաներին իր հետ Լոնդոն տանել նկարահանումների ժամանակ։ Նա շատ է հոգնել այդ իրավիճակից ու ուզում է հնարավորինս արագ լուծել Փիթի հետ իր խնդիրները»,- հայտնում են պարբերականի մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE